image
Հրատապ լուրեր:

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ նորարարներու եռեակն՝ ըստ «Ֆորբս»-ի

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ նորարարներու եռեակն՝ ըստ «Ֆորբս»-ի

«Ֆորբս» հանդեսը հրապարակել է ԱՄՆ-ի  250 մեծագույն նորարարների նոր վարկանշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականներում հայտնվել են Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը և Բիլ Գեյթսը: 

Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրած Իլոն Մասկը, ըստ «Ֆորբս»-ի, պատմության մեջ միակ մարդն է, ում հաջողվել է հիմնադրել և զարգացնել հինգ բազմամիլիարդանոց ընկերություն տարբեր ոլորտներում։ 

Երկրորդ տեղում հաստատված Ջեֆ Բեզոսը գնահատվել է որպես մարդ, ով «հիմնովին փոխեց ամերիկյան մանրածախ առևտրի դեմքը»։ Բեզոսը դարձավ ամպային հաշվարկների ռահվիրան, ինչը հիմք հանդիսացավ ժամանակակից համացանցի աշխատանքի համար։ 

Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: «Ֆորբս»-ն ընդգծում է նրա անցումը տեխնոլոգիական ոլորտից դեպի բարձր արդյունավետությամբ բարեգործություն: Կիրառելով տվյալների վրա հիմնված ռազմավարություններ՝ Գեյթսը զգալի ներդրում է ունեցել համաշխարհային առողջապահության ոլորտում, մասնավորապես՝ Հնդկաստանում պոլիոմիելիտի վերացման գործում: