Մարտակերտի մէջ վարչակազմի ներկայացուցիչներու եւ բնակչութեան հետ հանդիպումը իսկապէս տպաւորիչ էր։ Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է հասարակական գործիչ Ռուբէն Վարդանեանը, որ 1 նոյեմբերէն պիտի զբաղցնէ Արցախի պետական նախարարի պաշտօնը:
«Մարտակերտը բաւականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցաւօք, բարձրաստիճան անձինք այստեղ յաճախակի հիւր չեն։ Երեւում էր, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն:
Մարդիկ այստեղ ապրում են դժուարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրեայ խնդիրներն ու հոգսերը, որքան կրթութեանը, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը:
Այստեղի բնակիչներն արժանի են մեծ յարգանքի: Հայրենիքի պաշտպանութիւնը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապէս խօսքեր չեն, այլ՝ կենսակերպ: Դա իր օրինակով ցոյց էր տալիս նաեւ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսէն Աւանէսեանը: Նա մեր հանդիպման նախօրեակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահութիւնից: Այստեղ մարդիկ շատ լաւ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել»,- գրած է ան:
