Սիրելի’ հայրենակիցներ, շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տուած վստահութեան իւրաքանչիւր քուէի համար։ Այս մասին գրած է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը։
«Այս ընտրութիւններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալութիւնների, վարչական ռեսուրսի աննախադէպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
Մենք վիճարկելու ենք ընտրութունների արդիւնքները։ Այս պահին հետագայ անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:
Առաջիկայ անելիքների վերաբերեալ մօտեցումները կը ներկայացնենք այդ քննարկումների աւարտից յետոյ:
Մի բան յստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»,-գրած է ան։