Սա անօրինակ քայլ էր համաշխարհային քաղաքական գործնական կենաքին մէջ, երբ ընդդիմութեան հիմնական ուժի առաջնորդին հնարաւորութիւն չէ տրուած կայացնել նորմալ ընտրարշաւ, հնարաւորութիւն չէ տրուած շփուիլ սեփական ժողովուրդի հետ։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերութեան եթերով ըսած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհուրդի անդամ Նարեկ Կարապետեանը։
«Ի հարեկ է կարող ենք հասկանալ, թէ ինչու է սա արւում, կայ բազային վախ։ Գաղտնիք չէ, որ երեք ամիս պահանջել տնային կալանք, նրա համար է արուել, որ մինչեւ ընտրութիւնները Սամուէլ Կարապետեանը հնարաւորութիւն չունենայ մասնակցել ընտրարշաւին, որովհետեւ երբ Սամուէլ Կարապետեանը մասնակցի ընտրարշաւին, բոլորը կը սկսեն համեմատել Փաշինեանին Կարապետեանի հետ, եւ բոլորը կը հասկանան, որ երկրին ուժեղ առաջնորդ է պէտք, եւ ընտրութիւնը կը գնայ Կարապետեանի կողմ, եթէ նրանք որեւէ մտավախութիւն չունեն, ինչու են տնային կալանքը երկարացնում։ Հիմնական պատճառը վախն է, սեփական ժողովրդին զսպելու ցանկութիւնը»,-նշած է ան։
Նարեկ Կարապետեանը նշած է, որ իրենց համար դատարանի որոշումը սպասելի էր, սակայն կը կարծէին, որ ժողովրդավարութեան հիմնական կանոնները չեն խախտուի։
«Ընդդիմադիր հայեացքների դէմ արշաւ է իշխանութեան կողմից, այն իշխանութեան, որը երկար տարիներ եղել է ընդդիմութիւն, եւ որը իշխանութեան է եկել ժողովրդավարութեան կոչերով, բայց երբ հագել է այդ կոստիւմը, վերածուել է սովորական երկրների կոռումպացուած համակարգերի իշխանիկների»,-ըսած է ան։