Ընտրուեց Նիկոլի դէմ պայքարի այս ձեւը՝ իմ կամքին եւ յորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրուելու ընտրութիւններին, բայց շարունակելու եմ կռուել։ Ես ընտրութեանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացէք ընտրութեան եւ ընտրէք ոչ Նիկոլին, ոչ դաւաճանին։
Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգեւելու է խաղաղութիւն, հանրային համերաշխութիւն եւ լաւ կեանքի յոյս։ Գնացէք ընտրութեան, եթէ անգամ այդ ուժի հետ ունեցել էք կամ ունէք հակասութիւններ։ Արէք ձեր ընտրութիւնը ինչպէս ես եմ դա անում՝ խոնարհութեամբ, գիտակցուած եւ յստակ իմանալով ում չպէտք է ընտրել։
Մենք պարտաւոր ենք չկործանուել»: