Ազգային ժողովի անկախ պատգամաւոր Թահուգի Թովմասեանի ելոյթէն ետք դահլիճին մէջ իրավիճակը լարուեցաւ։
«Իմ ժամանակը սպառուեց, բայց ես չեմ իջնում ամպիոնից, իրականացնում եմ քաղաքական ակցիա: Չեմ իջնելու ամպիոնից, թոյլ չեմ տալու, որ երկրի թիւ մէկ ամպիոնից կրկին ստեր հնչեցնէք, կասկածի տակ դնէք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմութիւնը։ Բաւական է, սթափուէք եւ հասկացէք ձեր պատասխանատւութեան աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խօսում էք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ պիւտճէի կատարողական էք քննարկում։ Դուք բարոյականութիւնից էք խօսում, բայց ի՞նչ բարոյականութեան դասեր էք տալիս»,- յայտարարած է Թովմասեանը։
Ամպիոնի մօտ Թովմասեանի արշաւին միացան «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը եւ նոյն խմբակցութեան պատգամաւոր Աննա Մկրտչեանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը պահանջեց անջատել բարձրախօսը, այնուհետեւ անվտանգութեան աշխատակիցները հրաւիրեց ԱԺ նիստերու դահլիճ։
Քաշքշուկ սկսաւ պատգամաւորներու եւ անվտանգութեան աշխատակիցներու միջեւ։