Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով նախնական տվյալներով երկու հայ է զոհվել, կան նաեւ նյութական կորուստներ։ Զոհվածները Մալաթիայի բնակիչ են, փլվել է նրանց տունը, «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել է ընտանիքի հարազատներից մեկը: Նշվում է, որ զոհվածներն ամուսիններ են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժը հարվածել է նաեւ սահմանակից Սիրիան, Հալեպում զոհերի մեջ երկու հայ կա՝ մայր եւ որդի: