image

Իսրայելում հրթիռակոծության հետեւանքով հայ կին է զոհվել

Իսրայելում հրթիռակոծության հետեւանքով հայ կին է զոհվել

«Իսրայելի հայեր» թերթի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին Իսրայելի հայկական համայնքը Գազայի գոտուց Ռեխովոտ քաղաքի հրթիռահարության ժամանակ զոհ է  ունեցել։ 

 

«80-ամյա թոշակառու Ինգա Աբրահամյանը 3 հարկի այս բնակարանում զոհվել է հրթիռի պայթյունից։

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն իր խորին ցավակցություն է  հայտնում Աբրահամյանների ընտանիքին։ Տիկին Ինգայի ամուսինը վիրավորվել է հրթիռահարության արդյունքում։ Ընդհանուր թվով այս շենքի հրթիռահարության պատճառով զոհվել է 1, վիրավորվել 12 բնակիչ։ Շենքի բնակիչները տեղավորվել են հյուրանոցում։

Աստված հոգին լուսավորի։

2008 թվականից մեր համայնքը Պաղեստինա-իսրայելյան հակամարտության արդյունքում զոհեր չէր ունեցել։

Հիշեցնենք, որ 2008 ապրիլի 16-ին Գազայի գոտում զոհվել էր Հայաստանից Իսրայել տեղափոխված դիրիժոր եւ կոմպոզիտոր Վահագն Պապյանի որդին ` Դավիթ Պապյանը։

Գազայում  նրանց ստորաբաժանումը ծուղակն էր ընկել, եւ պաղեստինցի զինյալների հետ բախման ընթացքում զոհվել էր երեք զինվոր, որոնց  թվում էր 21-ամյա շարքային Դավիթ Պապյանը, ով հետմահու իր հերոսության եւ կրակն իր վրա ընդունելու համար սերժանտի կոչման արժանացավ»,-հայտնում է Արտյոմ Չերնամորյանը: