image
Հրատապ լուրեր:

ԼՂՀ մամլո խոսնակը գիրք է գրել

ԼՂՀ մամլո խոսնակը գիրք է գրել

Լույս է տեսել  ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Բաբայանի «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գիրքը, որում դիտարկվում է հայկական լեռնաշխարհի ծիսական և քաղաքակրթական դերը բազմաթիվ ժողովուրդների և կրոնների համար: Ներկայացվում են դիցաբանական կրոնական և պատմական դրվագներ ու փաստեր՝ կապված լեռնաշխարհի հետ, որոնք իրենց արտացոլումն են գտել համաշխարհային կրոններում և գիտական ուսումնասիրություներում: Գրքում եզրակացություն է արվում այդ ամենում հայկական լեռնաշխարհի գաղափարական և գործնական նշանակության մասին: Գիրքը, ըստ մասնագետների, արժեքավոր աշխատություն է ադրբեջանական ժխտողականության համատեսքստում:

Գրքի լույս ընծայման առթիվ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը ընդգրկվել է  Արցախի գրողների միության շարքերը: 

Աղբյուր`artsakhpress