image

«Հըզպալլա» աւելի քան 200 հրթիռ եւ 20 անօդաչու արձակած է Իսրայէլի ուղղութեամբ

«Հըզպալլա» աւելի քան 200 հրթիռ եւ 20 անօդաչու արձակած է Իսրայէլի ուղղութեամբ

Լիբանանյան արմատական շիական «Հեզբոլլահ» շարժումը հուլիսի 4-ին Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազաների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 հրթիռ և 20 անօդաչու թռչող սարք, որոնք կրել են պայթուցիկներ: Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը պատասխան է Իսրայելի ավիահարվածին, որի հետևանքով սպանվել է իր ռազմական հրամանատարներից մեկը:

Սա «Հեզբոլլահ»-ի խոշորագույն հարձակումն է Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր, նշում է Ynet պորտալը։

Դրա փոխանցմամբ՝ հրթիռակոծության հետևանքով զոհվել է իսրայելցի զինծառայող, Իսրայելի հյուսիսում գտնվող որոշ շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է հարևան երկրից հարձակումները՝ ասելով, որ  հրթիռների և անօդաչու սարքերի մի մասը որսացել են։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին։