image

ՀՀ նախագահի մամուլի խոսնակը՝ Սիրիայում ականազերծման աշխատանքներին ՀՀ մասնակցության մասին. aysor.am

ՀՀ նախագահի մամուլի խոսնակը՝ Սիրիայում ականազերծման աշխատանքներին ՀՀ մասնակցության մասին. aysor.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը «Արմիա-2017» համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին: Մասնավորապես, նման կոալիցիա ստեղծելու առաջարկով հանդես է եկել Ռուսաստանը:

Հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով  Aysor.am-ը  դիմել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին: 

«Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի», - ասել է Վ.Հակոբյանը, պատասխանելով հարցին՝ կա արդյոք կոալիցիային միանալու մասին համապատասխան որոշում: