image

Ինչո՞ւ մարդիկ հեռացած են եկեղեցիէն. Վարչապետի դիտարկումը

Ինչո՞ւ մարդիկ հեռացած են եկեղեցիէն. Վարչապետի  դիտարկումը

Հիմա ես ամէն կիրակի պատարագի կ՚երթամ։ Այս մասին ըսած է Նիկոլ Փաշինեանը Գերմանիոյ մէջ ունեցած հանդիպումներէն մէկու ժամանակ։

«Ի դէպ, մարդիկ ասում են, թէ ինչու ես նախորդող շրջանում չեմ գնացել։ Նոյն պատճառով, որովհետեւ որոշ բարձրաստիճան եկեղեցական պաշտօնեաներ իրենց գործողութիւններով ինձ նման հազարաւոր, եթէ ոչ տասնեակ հազարաւոր մարդկանց վանել են եկեղեցուց։

Որովհետեւ անհնար է անընդհատ գնալ եւ գտնուել այս մթնոլորտում եւ միջավայրում։ Նրանք շատ են խօսում աղանդաւորութեան մասին, բայց ամենամեծ աղանդաւորը Կտրիճ Ներսիսեանն ու նրա նեղ շրջապատն է։ Որովհետեւ ի՞նչ է աղանդը։ Դա հաւատի եղծումն է, հաւատը նենգափոխելն է, հաւատը նուազեցնելն է, մարդուն հաւատից հեռացնելն է։

Նրանք տասնեակ հազարաւոր մարդկանց հեռացրել են հաւատքից, Հայ առաքելական եկեղեցուց։ Եւ մարդիկ, իրենց հոգեւոր կեանքի փնտռտուքով, գնացել են, յայտնուել են տարբեր տեղերում, որտեղ շատ թէ քիչ ինչ-որ հոգեւոր խոսակցութիւններ եւ հոգեւոր թեմատիկա կայ»,- նշած է ան։