image

Հայուհին 48 մասնակիցների մեջ առաջին տեղն է գրավել

Հայուհին 48 մասնակիցների մեջ առաջին տեղն է գրավել

Բոստոնում տեղի է ունեցել Բոստոնի կիթառի միջազգային փառատոնից առաջ անցկացվող ստեղծագործական մրցույթը, որի ժամանակ 19 երկրներից մասնակցող 48 երաժիշտների մեջ սիրիահայ երիտասարդ ստեղծագործող  Բարդի Մինասյանի ստեղծագործությունն արժանացել է առաջին մրցանակի: Ինչպես տեղեկանում ենք՝ հաղթողները, այդ թվում՝ առաջին մրցանակի արժանացած մեր հայրենակցուհին, հնարավորություն են ստացել մասնակցելու հունիսի 22-26-ը կայանալիք կիթառի փառատոնին: Փառատոնի ընթացքում հնչելու են հաղթած ստեղծագործությունների պրոֆեսիոնալ կատարումները: Բարդի Մինասյանի ստեղծագործությունն իբրեւ նորարարություն է գնահատվել մրցույթի ժամանակ.  երաժիշտն այն անվանել է «Ուղտերի պարը»

Բարդի Մինասյանն իր երաժշտական կրթությունը ստացել է Հայաստանում, ապա՝ մասնագիտացել ԱՄՆ-ում: Նա մասնակցել է շատ փառատոների, համերգների, կատարումներով հանդես եկել մի շարք երկրներում: