image

Հայացք ապագայից

Հայացք ապագայից

Երբ կազմակերպությունը գործում է մեծ պատկերը տեսնելու շրջահայացությամբ, ապա ներկայի յուրաքանչյուր քայլ արդեն կրում է ապագայի շունչը: AMAA-ի համար կրթությունը, արվեստը, համայնքային զարգացումը եւ գործընկերային ծրագրերը չեն դիտարկվում որպես առանձին իրադարձություններ, այլ որպես մեկ նպատակաուղղված գործողություն՝ դեպի այն իրականություն, որը դեռ լիովին չի երեւում, բայց արդեն սկսում է ձեւավորվել։

Ուշագրավ է Պողոս առաքյալի հետեւյալ միտքը հեռուն տեսնելու այս զարմանալի ունակության մասին․ 

«Հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերեւացող բաների ապացույցը» (Եբրայեցիներին 11.1)։

Հենց այդպիսի հավատով է հնարավոր «ապագայից նայել» ներկային՝ տեսնել այն, ինչ դեռ չի կատարվել, բայց արդեն իրականություն է դառնում աշխատանքի, նվիրման եւ հաստատակամության միջոցով։ 

Երբ այդ տեսլականը դառնում է գործողություն, ապա ներկան ու ապագան այլեւս բաժանված չեն՝ նրանք հանդիպում են նույն կետում։

Երախտագիտությամբ՝

Քրիստինա Սիմոնյան
Հաղորդակցության եւ գործընկերության ղեկավար