image

Երեւանի մէջ. Իտալական ճաշարանի աշխատանքը կասեցուած է

Երեւանի մէջ. Իտալական ճաշարանի աշխատանքը կասեցուած է

Երևանի «Պեստո» իտալական ճաշարանի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արձանագրվել է, որ հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։