2024 թուականի ձմեռնային զօրակոչը պիտի մեկնարկէ 8 յունուարին: Այս մասին կը տեղեկանանք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան տարածած հաղորդագրութենէն:
«2024 թուականի յունուարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութեան ձմեռային զօրակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան ռազմական ոստիկանութիւնը զօրակոչիկների ծնողներին, հարազատներին եւ ընկերներին յորդորում է զերծ մնալ ապօրինի գործողութիւններից, խուսափել ՊՆ հանրապետական հաւաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթոյլատրուող իրեր, այդ թւում՝ սմարթֆոն տիպի (տեսակի) բջջային հեռախօսներ, զօրակոչիկներին փոխանցելուց, ինչպէս նաեւ զօրակոչիկներին տեղափոխող շարասիւներն ուղեկցող իրաւապահների աշխատանքին խոչընդոտելուց»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ։