image

Դոկտոր Հայը նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար

Դոկտոր Հայը նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար

Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար:

Նա առաջին հայն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը։ Ծնվել է Երեւանում, այնուհետեւ տեղափոխվել ԱՄՆ։

Դոկտոր Հայը Լոս Անջելեսի շրջանի Վերահսկիչների Խորհրդի նախագահ Քեթրին Բարգերի կողմից առաջադրվել է որպես Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար և նրա թեկնածությունը միաձայն հաստատվել է խորհրդի կողմից։ Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է և կոմիսարը կարող է վերանշանակվել ևս 4 տարով:

Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների Հանձնաժողովի պարտականություններն են՝ խորհրդատվություն տրամադրել և խորհրդակցել Առողջապահական Ծառայությունների տնօրենի և Վերահսկիչների Խորհրդի հետ՝ Լոս Անջելեսի շրջանի հիվանդանոցային համակարգին առնչվող բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հիվանդների խնամքի ընթացակարգին և ծրագրերին։

Լոս Անջելեսի շրջանը ներառում է 88 քաղաք, որոնց թվում են Լոս Անջելես, Բևերլի Հիլզ, Վեսթ Հոլիվուդ, Գլենդել, Բրբանք, Պասադենա, Մալիբու, Լոնգ Բիչ, Մանհեթեն Բիչ, Սանտա Մոնիկա, Քուլվեր Սիթի, Լանկաստեր, Մոնտեբելո, Սանտա Կլարիտա և այլ հայտնի քաղաքներ, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 10 միլիոն։

 

Դոկտոր Մարկ Մարատ Հայի մասին

Նա նաեւ երգիչ է։ 

Բացի Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների նորանշանակ կոմիսարը լինելուց դոկտոր Հայը ներկայումս նաեւ Կալիֆորնիայի Նատուրոպաթիկ Ասոցիացիայի նախագահն է (2025–2029),

Գլենդել քաղաքի Արվեստի և Մշակույթի կոմիսարը (2025–2028)

“The Guardian of Health”առողջապահական կենտրոնի հիմնադիր տնօրենը եւ այլն։ 

Նա ունի սննդաբանության և սննդային հավելումների գծով դոկտորի գիտական աստիճան, բնաբուժության դոկտորի աստիճան, արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան և երաժշտական կոմպոզիցիայի դոկտորի աստիճան։

Դոկտոր Հայը ստացել է երկու հեղինակավոր մեդալ բժշկության և առողջապահության ոլորտում.

• Բժշկության Նոբելյան մրցանակակիր, իմունոլոգիայի և միկրոբիոմի հետազոտությունների առաջամարտիկ Դոկտոր Իլյա Մեչնիկովի մեդալը՝ ազգերի առողջության ամրապնդման գործում իր գործնական ներդրման համար (ՌԲԳԱ)

• Բժշկության Նոբելյան մրցանակակիր, փորձարարական նյարդաբան և հոգեբան Դոկտոր Իվան Պավլովի մեդալը՝ բժշկության և առողջապահության զարգացմանն ուղղված ներդրման համար (ՌԲԳԱ)։