image

«Ցնցուած եմ». Փաշինեան ցաւակցած է Կիւմրի–Երեւան վթարի զոհերու հարազատներուն

«Ցնցուած եմ». Փաշինեան ցաւակցած է Կիւմրի–Երեւան վթարի զոհերու հարազատներուն

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցած է Շիրակի մարզին մէջ տեղի ունեցած վթարի առթիւ։

«Ցնցուած եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգութեան խնդիրը գտնւում է կառավարութեան օրակարգի առաջնահերթութիւնների թուում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թուի պայմաններում 2022 թուականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիւը նուազել էր:

Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկութիւնների, ունեցել են ե՛ւ տեխզննում, ե՛ւ ԱՊՊԱ (ապահովագրական) պայմանագիր, վարորդները ունեցել են իրաւազօր վարորդական իրաւունքներ: Մնացած հարցերի պատասխանը կը տայ քննութիւնը:

Ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան մակարդակը աւելացնելու համար ձեռնարկւում են եւ կը ձեռնարկուեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առաւել արդիւնաւէտ լինել այդ թուում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առաւել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով:

Ցաւակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,- գրած է ան իր դիմատետրեան էջին: