Զապորոժիեի շրջանի հարավում գտնվող Բերդյանսկում հունիսի 24-ին երկու անչափահաս է սպանվել։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։ Նա իր Տելեգրամի իր ալիքում գրել է, որ մահացածները Տիգրան Հովհաննիսյանն ու Նիկիտա Խանգանովն են՝ ծնված 2006 թվականին:
«Հունիսի 24-ին 2006 թվականին ծնված երկու տղաներ՝ Տիգրան Հովհաննիսյանը և Նիկիտա Խանգանովը, մարտի են մտել զավթիչների հետ: Ինչպես գիտեք, նրանք ոչնչացրել են Ռուսաստանի Դաշնության զինվորականի և ոստիկանության մեկ աշխատակցի: Փոխհրաձգությունից հետո զավթիչները հայտարարեցին տղաների «լիկվիդացիայի» մասին»,- ասել է նա։
Լուբինեցի խոսքով՝ ավելի վաղ այդ դեռահասներն ու նրանց ընտանիքները հալածանքների են ենթարկվել։ «Այնուհետև նրանցից մեկին՝ Տիգրան Հովհաննիսյանին, առևանգել են իր տնից, նրան դաժանորեն հարցաքննել և խոշտանգել են էլեկտրական հոսանքի միջոցով», - նշել է ուկրաինացի խորհրդարանականը։