image

Ազատ Արշակյանին շնորհվեց Սավոյայի Վաստակի Շքանշանի Սպայի աստիճան

Ազատ Արշակյանին շնորհվեց Սավոյայի Վաստակի Շքանշանի Սպայի աստիճան

Սավոյայի Թագավորական տան դինաստիական շքանշանների շրջանակում Դոկտ. Ազատ Արշակյանին շնորհվել է Սավոյայի Վաստակի Շքանշանի «Սպա» (Ufficiale) աստիճանը։

Պարգևատրման վկայագիրը ստորագրել է շքանշանի Մեծ Վարպետ Էմանուելե Ֆիլիբերտո Սավոյացին, իսկ Արշակյանի անունը գրանցվել է շքանշանի սպաների ընդհանուր ցուցակում՝ 687 համարի ներքո։

Վկայագիրը տրվել է Ժնևում՝ 2026 թվականի հունիսի 30-ին։

Սավոյայի Վաստակի Շքանշանի վկայագիր

Նորին Թագավորական Բարձրություն ԷՄԱՆՈՒԵԼԵ ՖԻԼԻԲԵՐՏՈ

Սավոյայի դուքս, Պիեմոնտի իշխան, Վենետիկի իշխան,

Աստծո շնորհով և ժառանգական իրավունքով

Սավոյայի Վաստակի Շքանշանի II Մեծ Վարպետ

ստորագրել է հետևյալ վարպետական հրամանագիրը.

«Նկատի ունենալով Սավոյայի Վաստակի Շքանշանի կանոնադրությունը, լսելով

Շքանշանների խորհրդի (Giunta) կարծիքը և հաշվի առնելով ձեռք բերված

նշանավոր վաստակները՝ շնորհվում է

Dott. Azat Arshakyan-ին

պատվանշանը՝

Սավոյայի Վաստակի Շքանշանի Սպա (Ufficiale)

կանոնադրությամբ նախատեսված նշաններով զարդարվելու իրավունքով։

Սավոյայի Թագավորական Տան Դինաստիական Շքանշանների Մեծ Կանցլերին

հանձնարարվում է՝ գրանցումից հետո, սույն հրամանագրի կատարումն ու

հաղորդումը։»

Ստորագրված է՝ (ստորագրություն)

ՄԵԾ ԿԱՆՑԼԵՐԸ

Սավոյայի Թագավորական Տան Դինաստիական Շքանշանների վերոգրյալ

դրույթների կատարմամբ հայտարարում է, որ

Dott. Azat Arshakyan-ը

երևում է (գրանցված է) Սավոյայի Վաստակի Շքանշանի ընդհանուր ցուցակում՝

Սպաների (Ufficiali) ցանկի թիվ 687-ի տակ։

Տրված է Ժնևում, 2026 թ. հունիսի 30-ին։

Մեծ Կանցլեր (ստորագրություն)