Երէկ Ազգային Ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ը փոքր յաջողութիւն արձանագրեց առ այն, որ կառավարութեան ղեկավարն իր պատասխաններով ամէն կերպ կը փորձէր պաշտպանել եւ արդարացնել Շաքի մտած ատրպէյճանցի զինծառայողը: Այս մասին ըսած է «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը լրագրողներու հետ հանդիպման ժամանակ:
«Նիկոլ Փաշինեանն ընդունեց, որ չի պատրաստւում օրէնքով սահմանուած կարգով քրէական պատասխանատւութեան ենթարկելու դէպքում ադրբեջանցի զինծառայողին արտայանձնել Ադրբեջան։ Իրավիճակն այնպիսին է, որ Ալիեւը շարունակում է զիջումներ պահանջել Հայաստանից, իսկ Նիկոլ Փաշինեանը շարունակում է զիջումների գնալ: Հայաստանի կառավարութեան ղեկավարը թուլացնում է Հայաստանը ներսից, իսկ Ալիեւը՝ դրսից։
Շաքիի դէպքը փորձութիւն էր Ադրբեջանի կողմից, եւ Նիկոլ Փաշինեանը դա ձախողեց։ Բոլոր դէպքերում մենք հետամուտ ենք լինելու, որ այս անվերջանալի զիջումների շղթան աւարտի։ Շուտով հանդէս ենք գալու «Խաղաղութիւն՝ առանց զիջումների» ծրագրով, որի մասին կը յայտնենք առաջիկայ շաբաթների ընթացքում»,- ըսած է ան: