image

«Անգլիան պէտք ունի միջանցքը».Ստեփան Դանիէլեանի գրառումը

«Անգլիան  պէտք ունի  միջանցքը».Ստեփան Դանիէլեանի  գրառումը

Մինչեւ Ֆրանսան հանքավայր մը Ատրպէյճանէն չխլէ, երեւի չի հանգստանար. Ռուսիան նմանապէս իր շահերով կը շարժի, ինչ որ նոյնպէս բնական է, սակայն հիմա պարտութիւններու փուլը կը գտնուի։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:

«Պրիթիշ Փետրոլիումը Ատրպէյճանում մօտ 80 միլիառ տոլարի ներդրում է արել, չհաշուած մի քանի տասնեակ միլիառի ներդրումները Ատրպէյճան միւս ոլորտներում։ Դրան պէտք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնեակ միլիառաւոր դոլարների ներդրումները, այդ թւում էներգակիրների (ուժանիւթակիր) ոլորտում ու դրա համար Բրիտանիային պէտք է Սիւնիքի միջանցքը, որը տնտեսապէս կը միացնի թիւրքական աշխարհը, որպէսզի մասնաւորապէս էներգակիրները տեղափոխի, շրջանցելով  ռուսական ու իրանական տարածքը։ Հաշուի առնենք նաեւ այն, որ 2020 թուականի պատերազմից յետոյ, նոյեմբերին, 18 միլիառ լրացուցիչ ներդրումներ է կատարել Թուրքիայում, նաեւ 100 միլիոն ռազմական ոլորտում, դա ընդամէնը արցախեան պատերազմի "յաջողուած կոմպանիայի" (ընկերութիւն) արդիւնքի համար միանուագ խրախուսական բոնուսներն (պարգեւներն) էին։ Սա արցախեան պատերազմի աշխարհքաղաքական պատճառներից ընդամէնը մէկն է։ Միւս ասպեկտները (տեսակէտները) մի կողմ դեռ թողնենք։

Հիմա գանք Ֆրանսային։ Ֆրանսական Total-ն ընդամէնը 1 միլիառի ներդրում ունի Ատրպյճանում, իսկ միւս ոլորտների հետ միասին ընդամէնը 3 միլիառ (դա այն դէպքում, երբ Ատրպէյճանի ներդրումները Ֆրանսայում մօտ 6 միլիառ է), նաեւ 2017-ին Total-ը 4,8 միլիառի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Թրամբի դուրս գալուց յետոյ Ֆրանսիան իրեն տուժած է համարում։

Ֆրանս-անգլիական դարաւոր մրցակցութիւնը յատկապէս սրուեց Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց յետոյ ու հիմա Ֆրանսիան ցանկանում է պատասխան հարուած հասցնել Բրիտանիային, ատրպէյճանական էներգակիրները Եւրոպա մատակարելու գործին խանգարելով։ Դրա համար Ֆրանսայի Սենատը աշխուժացել է։ Մինչեւ Ֆրանսան մի հանքավայր Ատրպէյճանից չպոկի, երեւի չհանգստանայ։ Ռուսաստանը նմանապէս իր շահերով է շարժւում, ինչը նոյնպէս բնական է, սակայն հիմա պարտութիւնների փուլում է գտնւում։

Այստեղ ոչ մի արտառոց բան չկայ, մարդիկ գործ են անում, բայց դա ոնց բացատրես կողմնորոշումներով կեանքը ընկալող ու Վիլսոնի չորացած հաւկիթներից դեռեւս կախուած զանգուածին»,- գրած է Դանիէլեան: