Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը «անհեթեթութիւն» կը համարէ Ռուսիոյ հնարաւոր մասնակցութիւնը «Թրամփի ուղի» նախագիծին։ Factor TV-ին տուած հարցազրոյցին Սիմոնեան անդրադարձած է Ռուսիոյ Արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի յայտարարութեան։
«Ես չեմ կարող նման պնդում անել. նախ եւ առաջ՝ TRIPP-ը հայ-ամերիկեան կազմակերպութիւն է։ Եթե մենք խօսում ենք նմանատիպ երթուղի կամ ճանապարհ բացելու մասին, ըստ իս՝ դա պէտք է լինի առանձին նախաձեռնութիւն, բայց TRIPP-ի շրջանակում դա աբսուրդային եմ համարում»,-ըսած է Սիմոնեանը պատասխանելով այն հարցին, որ Ալեն Սիմոնեանի Ռուսիա այցի ժամանակ հնարաւո՞ր է այնտեղ քննարկուի Ռուսիոյ ԹՐԻՓՓ-ին միանալու հաւանականութիւնը։
«Դա նշանակում է ամէն ինչ անել, որ TRIPP-ը յանկարծ չաշխատի»,-ըսած է Սիմոնեանը։
Նշենք, որ Ալեն Սիմոնեանը փետրուար 5-6-ը պաշտօնական այցով պիտի գտնուի Ռուսիոյ Դաշնութիւն։
«Այցն իմ գործընկեր տիկին Մատվիենկոյի հրաւէրով է, եւ նախատեսւում է հանդիպում իր հետ, ինչպէս նաեւ Ռուսաստանի Դաշնութեան Արտաքին գործոց նախարարի հետ»,-նշած է Ալեն Սիմոնեանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել TRIPP նախագծին։
«Մենք հաստատում ենք պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով: Բայց նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին՝ անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: