Հունվարի 14-ին լրացավ հայ փոփ երգի աստղ, սփյուռքահայ լեգենդար երգիչ Ադիսի (Ատիս Հարմանտեան) 80-ամյակը։ Նշանավոր երգչի հոբելյանը համընկավ լոսանջելեսահայությանը վրա հասած աղետին՝ խոշոր հրդեհին, ինչի հետեւանքով տուժել են նաեւ հայկական կառույցներ։ Դրանցից մեկը Ալթադենայի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» 45-ամյա դպրոցն է, որն ամբողջությամբ մոխրացել է։
Ադիս Հարմանդյանի ընտանիքը խնդրել է ի հիշատակ Ադիս Հարմանդյանի, նրա 80-ամյակի առթիվ նվիրատվություն կատարել «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի վերականգնման ծրագրերին, ինչի համար բացվել է հաշիվ։
Հայկական կործանված դպրոցի վերականգման համար այս դրամահավաքի նախաձեռնողը Կալիֆոռնիայի մեկ ալ հայկական դպրոց է՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Ա․ եւ Մ․ Հովսեփյան» վարժարանը։