image

Ըստ «ժողովուրդ» թերթին Երեւանի ՀՀԿ-ական թաղապետները հրաժարական ներկայացուցած են

Ըստ «ժողովուրդ» թերթին Երեւանի ՀՀԿ-ական թաղապետները հրաժարական ներկայացուցած են

«Ժողովուրդի» տուեալներով արդէն իսկ հրաժարականի դիմումներ գրած են Երեւանի Էրեբունի, Նոր նորք, Աւան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններու ղեկավարները։

«Ժողովուրդ» թերթը կը գրէ. «Տարօն Մարգարեանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտօնից հրաժարականից յետոյ քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները յայտնուել են անորոշ վիճակում:

Նրանց յետագայ ղեկավարումը դեռեւս շարունակում է օդում կախուած մնալ: Նրանցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդէն ներկայացրել են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւնների՝ հրաժարականի դիմում արդէն գրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դաւիթ Գրիգորեանը, Նոր նորքի թաղապետ Արմէն Ուլիխանեանը, Աւանի թաղապետ Մանուէլ Ճաւատեանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանեանը:

Տեղեկութիւնը ճշդելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնութեան եւ լրատուութեան հետ կապերի վարչութեան պետ Արթուր Գէորգեանի հետ, որը նշեց. «Նման տեղեկութիւն չունեմ»»: