Ընկերութենէն վստահ են՝ եղանակային պայմաններու լաւացումէն ետք թէյավճարները կրկին կը նուազին: Yandex Go Armenia ընկերութեան տարածաշրջանային ղեկավար Աւետիս Գասպարեանը կը պնդէ՝ իրենց ծառայութիւններու գիները շատ չեն բարձրացած: Յաւելավճարի չափը չի գերազանցեր 600 դրամը: «Սա այն նուազագոյնն է, որի շնորհիւ մենք կարող ենք ապահովել պահանջարկի պալանսը: Սովորաբար պալանսը ապահովուում է, երբ մշտական յաճախորդները հանգստի են մեկնում արտասահման, իսկ նրանց բացը լրացնում են ներգնայ զբօսաշրջիկները: Գնաճն իրենց վրայ զգացել են այն քաղաքացիները, որոնք օգտուում են օնլայն թաքսի ծառայութիւններից»: