Յաջորդ իրավիճակը, որուն շուրջ կրնայ տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարուածութիւն, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջաններուն կը վերաբերի: Այս մասին Անվտանգութեան խորհուրդի արտահերթ նիստի ժամանակ յայտարարած է Նիկոլ Փաշինեանը:
Այդ շրջանների վերաբերեալ, ի հարկէ, համատեղ յայտարարութեան մէջ որեւէ յիշատակում չկայ, որովհետեւ յայտարարութեան ստորագրման պահին այդ տարածքերը, ցաւօք, մեծ մասամբ գտնուել են ատրպէյճանական ուժերի վերահսկողութեան ներքոյ, այսինքն ընդամէնը փոքր հատուածներն են մնացել: Այդ բանակցութիւնների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատուածներում պէտք է տեղի ունենայ սահմանների ճշգրտում:
Յաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարուածութիւն՝ հենց այս հատուածին է վերաբերում:
Այստեղ նրբութիւնն այն է, որ մենք այդ հատուածով ունինք անցնող մեզ համար ռազմավարական նշանակութեան ճանապարհ, սահմանների ճշգրտման հետ կապուած կան որոշակի հարցեր: Երէկ մինչեւ կէսգիշերն անց Մոսկուայում պաշտպանութեան նախարարի մասնակցութեամբ տեղի են ունեցել քննարկումներ:
Իրադրութեան լուծման մի քանի առաջարկներ եւ տարբերակներ կան, եւ մենք առաջիկայում պէտք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որեւէ մէկի վերաբերեալ»,- յայտարարած է Փաշինեանը: