image

Որոշվել է, թե ինչ նպատակով է օգտագործվելու Վերոնիկա Կարևորյանի նվիրաբերած մոտ 700 հազար դոլարը

Որոշվել է, թե ինչ նպատակով է օգտագործվելու Վերոնիկա Կարևորյանի նվիրաբերած մոտ 700 հազար դոլարը

2014 թվականին սփյուռքահայ բարերար Վերոնիկա Կարևորյանը, ի հիշատակ իր ամուսնու՝ բժիշկ Հարություն Կարևորյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն էր նվիրաբերել  700,025 ԱՄՆ դոլար: Կաթողիկոսությունը հիմնել էր «Հարություն և Վերոնիկա հիմնադրամը» , ինչպես նաև Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կազմվել էր հանձնաժողով, որը հետևելու էր հիմնադրամի գործունեությանը: Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, օրերս հանձնաժողովն Անթիլիասում նիստ է գումարել, որոշվել է Լիբանանի ֆրանսիական թեքումով հայկական դպրոցներից յուրաքանչյուրին նվիրել 10,000 ԱՄՆ դոլար, 20,000 ԱՄՆ դոլար հատկացնել այս տարվա հուլիսին կաթողիկոսարանի երիտասարդական բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպվող երիտասարդական համագումարին, իսկ ևս 10,000 դոլար՝ ֆրանսերեն լեզվով մի հրատարակության: Օժանդակություն կստանան Լիբանանի  Ճեմարանը, Մեսրոպյան դպրոցը, Հռիփսիմյանց վարժարանն ու  Բիքֆայայի Դպրեվանքը: 

«Հարություն և Վերոնիկա Կարևորյան»  հիմնադրամից տեղեկացնում են, որ ընդունվում են ֆրանսերեն լեզվով գրքերի կամ հայ-ֆրանսիական մշակութային կապերին առնչվող աշխատությունների հրատարակման հայտեր: 

Սփյուռքահայ բարերարների անունը կրող հիմնադրամը ծառայելու է հայ-ֆրանսիական մշակութային և կրթական կապերի զարգացմանը:  

 

Լուսանկարում՝ Լիբանանի ֆրանսիական թեքումով «Մ. և Հ.Արսլանյան» հայկական ճեմարանի ԺԱ դասարանի աշակերտները՝ ճեմարանի մուտքի մոտ