«Թուրքիայում հոգեբանական ծանր իրավիճակ է տիրում,-«Արեւելքին» ասաց պոլսահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը,- Վերջին երեք դեպքերը` Թուրքիայի կողմից ռուսական օդանավի կործանումը, «Ջումհուրիյեթ» թերթի լրագրողների ձերբակալությունը և Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանությունը ծանր և ճնշող ազդեցություն են թողել Թուրքիայի ցանկացած քաղաքացու վրա»:
Րաֆֆի Հերմոն Արաքսը հայտնեց, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ և մարդու իրավունքների պաշտպան Թահիր Էլչիի սպանությունը սպասելի էր: «Այն նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո երկրում տիրող քաղաքական իրավիճակի հետևանքն էր, և սպանությունը կարելի է համարել Թուրքիայի հերթական քաղաքական սպանությունը»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ այսօր դժվար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի Թուրքիայում: