Դամասկոսում մահացել է 1970-ականներին մեծ զարթոնք ապրած սիրիական շարժապատկերի աստղերից՝ Ֆաթում Հիս Բիսը: Ֆաթումը, ում իսկական անունը Նաջահ Հաֆիզ է, հայտնի է դարձել հատկապես «Սահ Ալ Նոմ» սերիալով՝ հանդես գալով Տորետ Լահամի (Ղաուար), Նուհատ Քալհիի ( Հըսնի Ալ Պորազան), Նաժի Ալ Ժապըրի եւ Եասին Բաքուշի հետ միասին:
Ավելի ուշ հեռուստատեսային տասնյակ ծրագրերի հետ մեկտեղ նա մասնակցել է նաեւ սիրիական թատերական կյանքին:
Արաբական աշխարհում մեծ վարկանիշ ապահոված «Սահ ալ նոմ» սերիալում Հիս Բիսը ներկայանում է որպես նույնանուն պանդոկի սեփականատեր: Նրա հետաքրքարական մանրապատումներով ունեցած սիրարակածը Ղաուար Թոշեի հետ այդ օրերի կյանքն է ներկայացնում սերիալում, որի ավարտից հետո Ֆաթումը ամուսնանաում է պանդոկի իր պաշտոնյայի՝ Եասինի հետ:
Նշենք, որ նույն սերիալի վերջում բանտարկված Ղաուարը մեկնաբանում է «Ֆաթում ֆաթումե» երգը, որի մեջ կա նաեւ հայերեն «Գարուն-գարուն է» հատվածը: Հիշեցնենք, որ դերասանուհին 76 տարեկան էր եւ մահացել է սրտի կաթվածից: