image

Առաջին անգամ Հայաստանում. Կներկայացվեն ուռուցքաբանության և վերականգնողական բժշկության նորարարություններ

Առաջին անգամ Հայաստանում. Կներկայացվեն ուռուցքաբանության և վերականգնողական բժշկության նորարարություններ

Հոկտեմբերի 5-ին Երևանում «Մեդ Քեյր Արմենիայի» նախաձեռնությամբ տեղի կունենա առողջապահական ոլորտի կարևորագույն մասնագիտական փակ շնորհանդես: Միջոցառումը բացառիկ նշանակություն ունի տեղական բժշկագիտության համար, քանի որ առաջին անգամ է, որ ուռուցքաբանության և վերականգնողական բժշկության միջազգային առաջատար փորձն ու վերջին նորարարությունները ներկայացվում են անմիջապես Հայաստանում:


Շնորհանդեսին որպես հիմնական բանախոսներ հանդես կգան Փարիզից և Լիբանանից ժամանած միջազգային ճանաչում ունեցող փորձագետները:

Միջոցառման անցկացումը Հայաստանում նոր հնարավորություններ է բացում հայաստանյան օնկոլոգների, քիմիոթերապևտների և առողջապահական համակարգի ղեկավարների համար՝ ծանոթանալու և տեղում կիրառելու բժշկական խնամքի ու ապաքինման համաշխարհային 2 կարևորագույն լուծում։

Դրանցից մեկը Ֆոտոբիոմոդուլացիոն թերապևտիկ վերականգնողական սարքավորումն է, որը սահմանում է նոր չափանիշներ՝ քաղցկեղի բուժման հետևանքներից ապաքինվելու համար:

Մյուսը TeleMed թվային հավելվածն է, որը հնարավորություն է տալիս Հայաստանից անմիջականորեն կապվել ֆրանսիական առաջատար հիվանդանոցների ուռուցքաբանների հետ և ստանալ անկախ ու վստահելի երկրորդ բժշկական կարծիք:
Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 5-ին, ժամը 15:40-ից 18:00-ն, «Օպերա Սուիթ» հյուրանոցում («Մոցարտ» սրահ, ք. Երևան, Ռաֆայել Լեմկինի փող. 1):


Կազմակերպիչները հրավիրում են թեմայով հետաքրքված մասնագետներին, փորձագետներին, լրագրողներին։