image

Մահացել է Կոմանդոսը՝ Շուշին ազատագրող լեգենդար հերոսներից մեկը

Մահացել է Կոմանդոսը՝ Շուշին ազատագրող լեգենդար հերոսներից մեկը

Կյանքից հեռացել է հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը: 

Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 

1992 թվականի մայիսին նա եղել է Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատարը: 

Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան լուրը հաղորդել է  ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը, նշելով, որ Կոմանդոսը եղել է իր հոր մարտական ընկերը: