image

Տարեսկիզբ

Տարեսկիզբ

Շատ առումներով սեպտեմբերն ինձ մոտ միշտ էլ տարեսկզբի զգացողություն է առաջացրել։


Գուցե դա գալիս է մանկությունից, երբ ավարտվում էին ամառային արձակուրդները, եւ սկսվում էր նոր ուսումնական տարին։ Կամ գուցե այսօր դա ավելի անձնական նշանակություն ունի. AMAA-ի ֆինանսական տարին ավարտվում է հուլիսին, օգոստոսը դառնում է ամառային հանգստի ամիս, իսկ սեպտեմբերին մենք կրկին համախմբվում ենք՝ նոր եռանդով ու նպատակասլացությամբ շարունակելու մեր աշխատանքը։


Նոր տարվան ընդառաջ բոլորս էլ ուզում ենք զգալ, որ աճում ենք։ Բայց երբեմն աճը ոչ միայն առաջ շարժվելու կամ ինչ-որ նոր բան ձեռք բերելու մասին է։ Երբեմն այն նշանակում է ավելի ամուր կանգնել այն ճանապարհին, որն արդեն ընտրել ենք։


Այս սեպտեմբերին գուցե նոր աշխատակիցների կամ պաշտոնների բարձրացումների մեծ ալիք չկար, բայց կար մեկ այլ՝ նույնքան արժեքավոր բան. համոզվածության աճ։

Ավելի խոր հստակություն այն մասին, թե ուր ենք գնում, եւ ավելի մեծ վճռականություն՝ մեր նպատակներն իրականություն դարձնելու ճանապարհին։


Երբ իրականություն են դառնում մեծ հանգրվաններ... Երբ հաղթահարում ենք մարտահրավերները՝ սովորելով ու աճելով 
դրանց միջոցով...
Երբ ձեռնամուխ ենք լինում երազանքների, որոնք երբեմն մեզանից շատ ավելի մեծ են թվում...


Մի բան մնում է անփոփոխ. մեր հավատը Աստծո հանդեպ, 
ով առաջնորդում է մեր յուրաքանչյուր քայլը։


Եվ շատ առումներով հենց դա էլ բավական է՝ շարունակելու առաջ շարժվել։


Շնորհակալ ենք, սիրելի՛ աջակից, որ դու նույնպես մեզ հետ ես այս ճանապարհին։

 

Երախտագիտությամբ, 

Արեն Դեյիրմենջյան
AMAA Հայաստանի տնօրեն