image

«Պարզւում է, որ Շաքի գիւղը սահմանամերձ բնակավայրերի ցանկում չկայ»․ Մեսրոպ Առաքելեան

«Պարզւում է, որ Շաքի գիւղը սահմանամերձ բնակավայրերի ցանկում չկայ»․ Մեսրոպ Առաքելեան

Կը պարզուի, որ Շաքի գիւղը սահմանամերձ բնակավայրերու ցանկին վրայ չկայ։ Այս մասին գրած է «Ապրելու երկիր» կուսակցութեան համահիմնադիր Մեսրոպ Առաքելեանը:

«Սահմանային անվտանգութեան ժամանակ մենք միշտ խօսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին։ Աւելի քան տասը տարի է, գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցութեան մասին» օրէնք, որը տարածւում է 82 բնակավայրի վրայ։ Այդ բնակավայրերում գործում են մի շարք արտոնութիւններ։

Ընդ որում, արցախեան վերջին պատերազմից յետոյ այդ բնակավայրերի թիւը դարձել է 82 ։

Իսկ հիմա ամենակարեւորը՝ պարզւում է, որ Սիսիան համայնքի Շաքի գիւղն այդ ցանկում չկայ։ Այսինքն, ադրբեջանցի զինուորը հասել է ոչ թէ սահմանամերձ, այլ Հայաստանի սովորական մի գիւղ։

Իրականում Շաքին բաւական հեռու էր Հայաստանի սահմանից 2020թ-ին, իսկ հիմա «սահմանն» աւելի է մօտեցել Շաքիին՝ այն դարձնելով սահմանամերձ։

Այդպիսով, անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը՝ ներառելով իրական անվտանգային ռիսկեր պարունակող եւս մի քանի բնակավայր»,- գրած է Առաքելեանը։