image

Սիլվա Հակոբյանը համերգներ է ունեցել Ջավախքում

Սիլվա Հակոբյանը համերգներ է ունեցել Ջավախքում

Դեկտեմբերի 15-ին Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել երգչուհի Սիլվա Հակոբյանի նախատոնական համերգը: Համերգը սկսել է Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի «Գոհանամք» երգի ու պարի համույթի պարով, որից հետո ախալցխացիների կողմից շատ սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հանդես է եկել բազմաթիվ երգերով, տեղեկացնում է javakhkmedia-ն:  Սիլվա Հակոբյանը երգել է նաև Նինոծմինդայում, այսօր երգչուհին  համերգ կունենա Ախալքալաքում: