Սոցիալական ցանցերում #PrayForParis հեշթեգի ներքո միլիոնավոր մարդիկ իրենց զորակցությունն են հայտնում Փարիզի ահաբեկչությունից ցնցված մարդկանց: Աշխարհը սգում է Եւրոպայի կենտրոնում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչությանը զոհ գնացածների մահը, բազմաթիվ երկրներում ֆրանսիական դեսպանատների առջև դրվում են ծաղիկներ, վառվում են մոմեր: Մի շարք երկրներում Ֆրանսիայի դրոշի գույներով են լուսավորվում կարևորագույն կենտրոնները: Սիդնեյի Օպերային թատրոնի մոտ կապույտ, սպիտակ և կարմիր գույներով լուսավորված առագաստները շենքը պատել են Ֆրանսիայի դրոշի գույներով:
