Երէկ տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ հասցուցած է Շիրակի մարզի 10-է աւելի գիւղերու։ Հիմնական տուժած են Արթիկի տարածաշրջանի գիւղերը։ Այս մասին կը յայտնէ SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Սարատակ եւ Հոռում գիւղերուն մէջ բնակիչները պատմած են, որ ձուի չափի հասնող կարկուտը վնասած է ոչ միայն տնամերձ բանջարաբոստանային մշակաբոյսերը, այլեւ ցորենի եւ գարիի ցանքերը զգալի տուժած են:
Կարկտահարուած գիւղեր այցելած են Շիրակի փոխմարզպետն ու գիւղատնտեսութեան վարչութեան պետը, անոնք գիւղացիներու հետ շրջած են ցանքադաշտերով։ Ըստ գիւղատնտեսութեան վարչութեան պետի նախնական տուեալներու՝ կարկտահարուած բոլոր գիւղերուն մէջ տեղ-տեղ վնասը իսկապէս 100 տոկոսի կը հասնի, նուազագոյնը 70 տոկոս վնասն է, այդ ալ տնամերձ բանջարաբոստանային մշակաբոյսերու պարագան:


Տեղացած կարկուտից հետո են գյուղացիները կարողացել դաշտ մտնել ու տեսնել հասցրած վնասը։ Գրեթե բոլորի ցանքադաշտերում մինչև 100 տոկոս բերքը վնաս է կրել։ Բենիամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռում ու էլի մի շարք գյուղերում վնասվել է ոչ միայն բերքը, այլև ավտոմեքենաների ու տան պատուհաններ են կոտրվել։



