Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնը հայերէն գրառում կատարած է Ինսթակրամի էջին․
«Զրուցել եմ Նիկոլ Փաշինեանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսայի աջակցութիւնը ՀՀ ինքնիշխանութեանը, ինչպէս նաեւ տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը։
Հանգամանօրէն քննարկել ենք մայիսին կնքուած մեր երկկողմ ռազմավարական գործընկերութեան իրականացման ընթացքը»,- գրած է ան: