Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց: Դատավորն էր Դավիթ Գրիգորյանը: ՀՀ նախկին նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:
Ինչպես հայտնի է՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: