image

Ռոբերտ Քոչարյանը Արցախի ներկա ու նախկին նախագահների երաշխավորությամբ ազատ արձակվեց

Ռոբերտ Քոչարյանը Արցախի ներկա ու նախկին նախագահների երաշխավորությամբ ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց: Դատավորն էր Դավիթ Գրիգորյանը:  ՀՀ նախկին նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Ինչպես հայտնի է՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: