«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» խորագրով վեպը, որտեղ հեղինակը նկարագրում է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձութուններից հետո իր ընդհատակյա կյանքը, որի ընթացքում նա շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, գրելով, որ քչերն էին սպասում, թե, հետախուզման մեջ գտնվելով, կկարողանա շուրջերկրյա ճամփորդություն կատարել: Հետագայում պարզվել է, որ այդ շրջագայությունը երեւակայական էր, չնայած ՀՀ ոստիկանությունը, հավանաբար, հիմնված այդ շարքի վրա, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հատել է Հայաստանի սահմանը: