image

Միշել Ֆարաոնը՝ Ծիծեռնակաբերդում. Այս ողջ ցավի մեջ ես տեսա ապրելու հույսը. լուսանկարներ

Միշել Ֆարաոնը՝ Ծիծեռնակաբերդում. Այս ողջ ցավի մեջ ես տեսա ապրելու հույսը. լուսանկարներ

Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի ավարտին, ապրիլի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ Միշել Ֆարաոնը նշել է. Անհավանական է այն, ինչ տեսանք այստեղ, սակայն, ցավոք, իրականություն է:

Այնուհետեւ Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարարը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

«Շատ հուզված եմ, որ այստեղ եմ: Այս ողջ ցավի մեջ ես տեսա հույսը` ապրելու հույսը: Հեռվից բոլորովին այլ է, իսկ այստեղ` այս հուզիչ պատկերները տեսնելով, յուրաքանչյուր մարդ աշխարհում պարզապես պետք է ընդունի եւ ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Ամենակարեւոր հանգամանքը հենց այդ ճանաչումն է: Ես գալիս եմ մի երկրից, որի ժողովորդը նույն ժամանակահատվածում մեծ տառապանքներ է տեսել: Հայաստանում եւ Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը: Մենք այսօր էլ պետք է ճիգեր գորադրենք, որպեսզի բոլորիս ջանքերով, միջազգային բորոր բարձր ատյանների միջոցով աշխարհում կանխվի արյունահեղությունը», -ասել է Միշել Ֆարաոնը լրագրողների հետ զրույցի ժամանակ: