image

Մայիսին բացվելու է 2-րդ միջազգային Արվեստ ցուցահանդէսը

Մայիսին բացվելու է    2-րդ   միջազգային Արվեստ  ցուցահանդէսը

Առաջիկա մայիսի 17-21-ը տեղի է ունենալու 2-րդ Միջազգային ԱՐվեսՏ Էքսփո-16-ը, ՆՓԱԿ-ում, աջակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարությանը ։ Ցուցահանդեսի նպատակն է համախմբել տեղաբնակ, տարածաշրջանի և միջազգային արվեստագետներ մեկ հարկի տակ, խրախուսելով նրանց և նրանց մտքերը և գաղափարները, իրենց արվեստի միջոցով։ Մասնակցելով անձամբ, արվեստագետները անմիջական շփման մեջ կլինեն հանրության, արտասահմանցի արվեստագետների և պատկերասրահների սեփականատերերի հետ։Բացման արարողությունը՝ մայիսի 17-ին, ժամը 18:30-ից 21:00-ը։ Ցուցասրահը բաց կլինի մայիսի 18-21-ը, ժամը՝ 11։00-17։00-ը։ Գլխավոր իրադարձության ընթացքում այլ մշակութային միջոցառումներ էլ են տեղի ունենալու։ Արտասահմանցի արվեստագետների համար կազմակերպվելու են մշակութային հաստատությունների այցելություններ ինչպես նաև ընթրիք-հանդիպում, որին կարող են մասնակցել տեղաբնակ ատվեստագետները։ Ճանապարհորդող արվեստագետներին կտրվի տեղեկատվական աջակցություն։ Մասնակցել ցանկացողները կարող են դիմել մինչև ապրիլի 10-ը զանգահարելով` 093 498985 կամ գրելով՝ vako@vakoarmeno.com –ին։

Միայն պրոֆեսիոնալ արվեստագետներ: Ուսանողները չեն կարող մասնակցել: Ինքնուսներ, ճարտարապետներ, և ձևավորողներ՝ նվազագույնը 5 տարվա փորձ այն բաժնում որ նրանք մասնակցում են: Ցուցահանդեսի բաժինները՝ գունանկար, կոլլաժ, գծանկար, պաստել, խառը տեխնիկա, քանդակ, կերամիկա, լուսանկար, թվային և վիդեո արվեստի գործեր։ Ոչ մի կոնկրետ թեմա կամ ժանր չի պահանջվում։

 

Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 25 ամյակին։

 
Կազմակերպիչ և գլխավոր համադրող՝

Վագո Արմենո Խախամեան

www.arvestexpo.wix.com/home

https://web.facebook.com/ARvesT-Expo16-200813300113162/