Կանադայում նոյեմբերի 10-ին տեղի է ունենալու ֆրանսաբնակ ստամբուլահայ երգիչ, երգահան Մարթեն Յորգանցի համերգը: Մոնրեալում, ուր երգելու է երգիչը, անհամբերությամբ են սպասում սփյուռքահայ ճանաչված երգչին: Մեր տեղեկություններով, Մարթեն Յորգանցը հրավիրվել է երեկոյան շքեղ ընթրիքի ժամանակ երգելու համար, ինչը ընդունված ավանդույթ է Արեւմուտքում: Համերգ-ընթրիքին ներկա են լինելու նաեւ Կանադայի մյուս հայաշատ քաղաքներից երգչի երկրպագուներ:
69-ամյա Մարթեն Յորգանցը 1976 թվականից Ֆրանսիայում զբաղվում է ռեստորանային բիզնեսով, նա նաեւ Կանադայի քաղաքացի է, եւ տարվա մի մասն անցկացնում է Կանադայում: Այժմ նա Yorgants restaurant-ի սեփականատերն է, որտեղ նաեւ հայկական երգի երեկոներ են տեղի ունենում:
Հայաստանում երգիչը հայտնի դարձավ 1988-ի երկրաշարժից հետո, երբ իրականացրեց «100 երգ հայ երեխաների համար» նախագիծը: