77 տարեկանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ռուս դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան: gazeta.ru-ն հաղորդելով լուրը, հայտնում է նաև, որ ավելի վաղ դերասանուհին հոսպիտալացվել էր սրտի կաթվածի պատճառով: Նատալյա Կրաչկովսկայան ռուսական կինոյում մարմնավորել է 70-ից ավելի կերպարներ, որոնք հիմնականում երկրորդական դերեր էին, սակայն դերասանուհու վառ անհատականության շնորհիվ դրանք մնացել են հանդիսատեսի հիշողության մեջ:
