image

Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

77 տարեկանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ռուս դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան: gazeta.ru-ն հաղորդելով լուրը, հայտնում է նաև, որ  ավելի վաղ դերասանուհին հոսպիտալացվել էր սրտի կաթվածի պատճառով: Նատալյա Կրաչկովսկայան ռուսական կինոյում մարմնավորել է  70-ից ավելի կերպարներ, որոնք հիմնականում երկրորդական դերեր էին, սակայն դերասանուհու վառ անհատականության շնորհիվ դրանք մնացել են հանդիսատեսի հիշողության մեջ: