image

Լոլա Ուզունյանը սպանվածների մե՞ջ է. թվիթերյան գրառում

Լոլա Ուզունյանը  սպանվածների  մե՞ջ է. թվիթերյան գրառում

Այսօր առավոտյան Թվիթերյան    հեշթեքի  տակ մարդիկ ցավակցել են ֆրանսահայ Լոլա Ուզունյանի ընտանիքին` նշելով, որ աղջիկը գտնվել է սպանվածների մեջ:  Ընտանիքը դեռևս չի հաստատել տեղեկությունը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է   Eagles of Death Metal խմբի համերգին:  Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել  սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվել համերգասրահի  ահաբեկչական գործողության  ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան:  Լոլա Ուզունյանը ընկերների մոտ չի ապաստանել: