Եթէ ժամերու ընթացքին հայկական կողմը չպատասխանէ Պետական բաժանմունքի «Վիճելի տարածքներ», ինչպէս նաեւ «սահմանագծման հարցեր» ձեւակերպումներուն, կրնաք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաեւ հայկական կողմի հետ համաձայնեցուցած են այս ձեւակերպումները: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը:
«Պետտեփի վերջին յայտարարութիւնների մասին
Եթէ հաշուած ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետտեփի «Վիճելի տարածքներ», ինչպէս նաեւ «դեմարկացման հարցեր» ձեւակերպումներին, կարող էք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաեւ հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձեւակերպումները:
Այսինքն՝ մենք էլ նախապէս ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն (սահմանագծման) գործընթացներ են:
Իսկ, եթէ յայտարարութիւնների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ատրպէյճանցիներն աշխատել են ամերիկեան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ:
Մի քանի ժամից պարզ կը լինի»: