Լիբանանում, բազմահազար մարդկանց մասնակցությամբ տեղի է ունեցել Բեյրութի ահաբեկչական գործողության ժամանակ հարյուրավորների կյանքը փրկած Ադել Թերմոսի հուղարկավորությունը: Նոյեմբերի 12-ին Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին պայթյունի ժամանակ Թերմոս Աբդելը ներկա է եղել մզկիթում տեղի ունեցող արարողությանը: Մզկիթից դուրս գալու պահին նա նկատել է մզկիթ մտնող և անսովոր շարժումներ կատարող մարդուն: Երիտասարդ տղամարդը նետվել է անծանոթի վրա, որի վրա ամրացված է եղել պայթուցիկ սարքը: Պայթուցիկ սարքը գործի է դրվել, ահաբեկիչն ու տղամարդը մահացել են, սակայն կանխվել է այդ պահին մզկիթ մտնել փորձող ահաբեկչի մտադրությունը: Աբդել Թերմոսն ամուսնացած էր, նա Լիբանանի հարավային Թաննուսա ավանից էր:
Նոյեմբերի 12-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ ալ-Բարաջնե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչութան հետևանքով մահացել է 43, վիրավորվել` 200 մարդ: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:


