image

Լիբանանի ահաբեկչության ժամանակ հարյուրավոր մարդկանց կյանքը փրկած տղամարդը հերոսացավ ժողովրդի կողմից

Լիբանանի ահաբեկչության ժամանակ հարյուրավոր մարդկանց կյանքը փրկած տղամարդը հերոսացավ ժողովրդի կողմից

Լիբանանում, բազմահազար մարդկանց մասնակցությամբ տեղի է ունեցել Բեյրութի ահաբեկչական գործողության ժամանակ հարյուրավորների  կյանքը փրկած Ադել Թերմոսի հուղարկավորությունը: Նոյեմբերի 12-ին Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին պայթյունի ժամանակ Թերմոս Աբդելը ներկա է եղել մզկիթում տեղի ունեցող արարողությանը: Մզկիթից դուրս գալու պահին նա նկատել է մզկիթ մտնող և անսովոր շարժումներ կատարող մարդուն: Երիտասարդ տղամարդը նետվել է անծանոթի վրա, որի վրա ամրացված է եղել պայթուցիկ սարքը: Պայթուցիկ սարքը գործի է դրվել, ահաբեկիչն ու տղամարդը մահացել են, սակայն կանխվել է այդ պահին մզկիթ մտնել փորձող ահաբեկչի մտադրությունը:   Աբդել Թերմոսն ամուսնացած էր, նա Լիբանանի հարավային Թաննուսա ավանից էր:

Նոյեմբերի 12-ին Լիբանանի մայրաքաղաք   Բեյրութի Բուրջ ալ-Բարաջնե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչութան հետևանքով մահացել է  43, վիրավորվել` 200 մարդ: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: